ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իլյա 2-րդին վերագրվող արտահայտությունները արդյո՞ք կեղծված են

Իլյա 2-րդին վերագրվող արտահայտությունները արդյո՞ք կեղծված են
06.01.2013 | 15:56

Երեկ տարբեր լրատվամիջոցներում, նաև «ֆեյսբուքում» շրջանառվող լուրը, թե Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը, Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ խոսելով Ղարաբաղի թեմայի շուրջ, ասել է, թե Ղարաբաղը եղել և մնալու է Ադրբեջանի մասը, չի համապատասխանում իրականությանը:

«Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ չի արել»,-NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը: Նա հայտնել է, որ Իլյա 2-րդին` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք`ըստ լուրեր, հինգշաբթի օրը, Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը հայտարել է. «Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի վաղեմի հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը եղել և մնալու է Ադրբեջանին: Ես երբեք չեմ համաձայնի այն կարծիքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Բնավ ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Այդուամենայնիվ, արդարությունը ամեն դեպքում կհաղթանակի»: Նա նաև նշել է, որ Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան, հանդիսանում է վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների ընկերության արտահայտությունը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ